Քենիայում վայրի բնության պաշտպանության ծառայությունը որոշել է անօդաչու սարքեր կիրառել՝ երկրի բոլոր 52 ազգային պարկերի տարածքները հետևելու և փղերի ու ռնգեղջյուրների որսագողությունը թույլ չտալու համար: Այս մասին հայտնում է RT-ն:
«Նախագիծը հաջողված է: Մենք աշխատում ենք շատ գործընկերների հետ, ներառյալ՝ Քենիայի ոստիկանության, հետախուզության և շատ այլ օտարերկրյա գործընկերների, ինչպիսին է, օրինակ, Ինտերպոլը: Անօդաչու սարքերի օգտագործումը ցույց տվեց, որ մենք կարող ենք խոչընդոտել որսագողերին և ձերբակալել չարագործներին»,- ասել է ծառայության ներկայացուցիչ Փոլ Ուդոթոն:
Նա հավելել է, որ նախագծի արդյունքում Քենիայի ազգային պարկերից մեկում որսագողերի ակտիվությունը 96 տոկոսով նվազել է:






































