Իրանցիների մի խումբ գնացել է Բեռլինում ԱՄՆ դեսպանատուն՝ շնորհակալություն հայտնելու Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար: Այս մասին հայտնում է Գերմանիայում երկրի դիվանագիտական ներկայացուցչության Twitter-յան էջը:
Դեսպանատան տվյալներով հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 6-ին՝ իրանցի գեներալի մահվան մասին լուրից 3 օր հետո: «Գերմանիայում ԱՄՆ դեսպան Գրենելն իրանցիներից երախտագիտության մասին խոսքերով գրություններ է ընդունել, ինչպես նաեւ ԱՄՆ գործողությունները պաշտպանող պաստառներ», ասվում է հայտարարությունում:
Գերմանիայում բնակվող իրանցի ակտիվիստուհի Նիլա Բեհզադին հաստատել է հանդիպման փաստը: Նա նշել է, որ դեսպանատանը փոխանցված հայտարարություններում աջակցության խոսքեր են Դոնալդ Թրամփին ուղղված:
Գրենելը հրապարակայնորեն պաշտպանել է ԱՄՆ գործողությունները Սուլեյմանիի նկատմամբ: Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում դեսպանը նաեւ նշել է, որ «ստանում է բազմաթիվ էլեկտրոնային նամակներ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Իրանում ապրող իրանցիներից»:
Նրա խոսքերով իրանցիները շնորհակալություն են հայտնում ԱՄՆ-ին իրականացրած գործողությունների համար, բայց հրապարակայնորեն հանդես չեն գալիս, քանի որ վախենում են սոցցանցերում իրենց կարծիքն արտահայտելու համար ձերբակալվելուց: