Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄՆ ներսում, եթե Վաշինգտոնը պատասխանի Իրաքում ամերիկյան բազաներին Իրանի հրթիռակոծմանը, հաղորդում է CNN-ը:
Ըստ տեղեկությունների Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր Telegram-ի ալիքում տեղադրել է հայտարարություն, որ ԱՄՆ պատրաստվում է «պատասխանել Իրանի հրթիռակոծմանը»: Դրան ի պատասխան ԻՀՊԿ-ը գրել է. «Այդ դեպքում մենք ձեզ կպատասխանենք Ամերիկայում:
Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների, ԻՀՊԿ-ը նաեւ սպառնացել է Իրանի տարածքը հրթիռակոծելու դեպքում հարվածներ հասցնել Դուբային եւ Իսրայելին: