Եգիպտոսում երկու մարդ է զոհվել, այդ թվում` մեկ կին երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև բախման ժամանակ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Զինված բախումները տեղի են ունեցել Էլ-Ֆայում քաղաքի՝ համանուն գավառի վարչական կենտրոնի մերձակայքում գտնվող գյուղում: Պատահաբար դեպքի վայրում հայտնված 38-ամյա կինը տեղում մահացել է հրացանից որովայնին ստացած վերքի պատճառով: Որոշ ժամանակ անց նմանատիպ պայմաններում զոհվել է նաև 62-ամյա մի ուսուցիչ:











































