Ավելի քան 30 տարի չինացին եղջյուրով է ապրում, այն աճում է նրա պարանոցին: 62-ամյա Լի Ջիբինն ասում է, որ գոյացությունը առաջին անգամ ի հայտ է եկել 1980-ականներին, գրում է mirfactov.com-ն:
Այդ ժամանակվանից սկսած Լիի պարանոցի եղջյուրն արագ տեմպերով աճում է: Այդ պատճառով էլ տղամարդը ստիպված է տարեկան երկու անգամ ընկերների օգնությամբ կտրել այն:
Լին աշխարհում ամենից շատ ուզում է ավելի շատ բան իմանալ գոյացության և դրա հայտնվելու պատճառների մասին: Ավելի վաղ նա այդ մասին հարցուփորձ է արել տեղի բժիշկին, որը նրան բուժել է սարերից հավաքած խոտաբույսերով: Սակայն Լին կասկածում է, որ այդ բուժումը իրականում ավելի է խթանել եէջյուրի աճը:
Եղջյուրի առավելագույն երկարությունը 15 սմ է: Այն ուսերին զուգահեռ է աճում և երբ սկսում է երկարել, տղամարդու պարանոցը սկսում է ուռչել: Այդ պատճառով էլ նա որոշել է ժամանակ առ ժամանակ կարճացնել եղջյուրը:
Ընդ որում, ինչպես նշում է Լին, եղջյուրը նրան որոշ անհարմարություններ է պատճառում: Հատկապես այն խանգարում է գլուխը լվանալիս: Շրջապատի մարդիկ նույնպես ոչ միշտ են հանգիստ վերաբերվում այդ գոյացությանը, չնայած որ այն ավելի շատ նման է պարանոցից դուրս ցցված փայտի:
Ոմանք կարծում են, որ Լիի գոյացությունը մաշկային եղջյուր է: Դրանք հաճախ փայտի կամ մարջանի տեսք են ունենում և կարող են թե՛ բարորակ ու թե՛ չարորակ լինել:
Մաշկային կոտոշների առաջացման մասին ժամանակակից գիտությանը գրեթե ոչինչ հայտնի չէ: Որոշ ուսումնասիրողներ դրանք կապում են ճառագայթման հետ: Դրանք հնարավոր է հեռացնել վիրահատական ճանապարհով: Մնում է հուսալ, որ Լի Ջիբինը շուտով բժշկական օգնություն կստանա, քանի որ ԶԼՄ-ներում նրա պատմության հայտնվելուց հետո այս լուսանկարները տարածվել են ամբողջ համացանցում:











































