Ավստրալացի գեղեցկուհի Միրանդա Քերը նկարահանվել է կորեական փայլերես ամսագրի համար, գրում է viva.ua-ն:
Sure Korea-ի մայիսյան համարի էջերին սուպերմոդելը ոճային հագուստներով ցուցադրել է իր շքեղ մարմինը՝ մինի-շորտերով, խոր դեկոլտեով բլուզներով և կիսաթափանցիկ տոպերով:
Հատկանշական է, որ կորեական ամսագրի ֆոտոշարքում մոդելը հանդես է գալիս թրենդային մարմնագույն, վարդագույն և բաց բեժ երանգների հագուստներով:










































