45 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նա վերջին երկու տարիների ընթացքում պայքարում էր թքագեղձի ուռուցքի դեմ: Առողջական ծանր խնդիրների պատճառով` նա նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
Նա այսօր տեղափոխվել էր հիվանդանոց` առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Կատալոնական ակումբի ղեկին Տիտո Վիլանովան դարձել էր Իսպանիայի Լա Լիգայի 2012/13թթ. առաջնության հաղթող:
2008-2012թթ. եղել էր Պեպ Գվարդիոլայի օգնականը` նրա հետ միասին «Բարսելոնա»-ի հետ նվաճելով ահռելի թվով մրցանակներ:







































