Tuesday, 14 05 2024
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը

Խնդիրն այն է, թե այդ նոր իրականությունը մեր ցատկի՞, թե՞ հանգչելու սկիզբն է լինելու

«Առաջին լրատվական»-ի հարցերին  պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

Ինչո՞վ էր խորհրդանշական հետհեղափոխական Հայաստանի համար 2019թ.։ Իշխանություններին որքանո՞վ հաջողվեց ի կատար ածել իր խոստումները, որո՞նք մնացին անկատար։

– 2019թ.-ն խորհրդանշական էր քաղաքացիների հուսավառությամբ, որն օրինաչափորեն որոշ նվազում արձանագրեց: Ի պատիվ իրենց՝ իշխանություններն իրենց բոլոր խոստումների գծով քայլեր արեցին. խնդիրն այն է, թե ի՛նչ անկյունաքարերի վրա պատկերացրին իրենց առաջադրած խնդիրները, խնդիրնե՞ր էին դրանք, թե՞ ածանցյալներ, և գործնական քայլերը որքանո՛վ էին արդյունավետ և որքանո՛վ անբավարար: Ամենակարևորի՝ հոգևոր առանցքի, հոգևոր հենքի մասին նրանք որևէ խոստում չէին տվել, ու մենք էլ չէինք պահանջել, ուստի միանգամայն բնական են հայոց լեզվի դեմ սիրողականից էլ ցածր հարձակումները, բնական է քրեական ենթամշակույթը միայն քրեական հեղինակություններով պատկերացնելու պրիմիտիվությունը, բնական է տավարի քյալլայի հետ կապված հրապարակային սայթաքումը ամանորյա ուտեստների տեսականու խմբագրմամբ կոծկելու փորձը, բնական է ինչի՛ համար ամաչելու և ինչո՛վ հպարտանալու ուղղորդիչներ և չափորոշիչներ չունենալը, ինչպես, ասենք, իմքայլական պատգամավորի ոչ վայելուչ մտածումները «Տերունական աղոթքի» կամ Հիսուս Քրիստոսի «համեմատական կերպարի» դարակազմիկ ընկալումը, բնական են ԱԺ-ի և Կառավարության ներկայացուցիչների՝ բառի բուն իմաստով խայտառակ պարգևատրումները, որոնք աստղաբաշխական են նույն երկրի այլ քաղաքացիների, ասենք, Կիբեռնետիկայի ֆակուլտետում «Տերունական աղոթքի» գրաբարյան տեքստը որպես  հայ մշակույթի լավագույն նմուշ հանձնարարող գրականության դասախոսի եկամուտի համեմատությամբ, բնական է Սահմանադրական դատարանի թնջուկի հետ կապված պետական մակարդակով կաշառումը՝ կոռուպցիան… Միով բանիվ՝ հոգևոր առանցքի բացակայությունը, համակարգայնության պակասորդը, արժեհամակարգային քաոսն ակնառու էին, ուստի պարկեշտ կլինի, որ իրենք՝ իշխանավորները, գնահատեն իրենց խոստումների բովանդակությունը և կատարողականը, ինչը չեն զլանա դեմքի մյունհազուենական արտահայտությամբ անել մանավանդ Ամանորի առիթով:

– 2020թ Հայաստանում կձեւավորվի՞, ըստ Ձեզ, ընդդիմություն, եթե այո, ապա ո՞ր գաղափարախոսական հենքի վրա։

– Ո՛չ չի ձևավորվի: Եվ դա ամենևին էլ վատ չէ: Ժամանակն է, որ մենք ևս տեղափոխվենք 21-րդ դար և հասկանանք, որ «իշխանություն» և «ընդդիմություն» հասկացություններն այլ տարողություն են ձեռք բերել՝ փոխակերպվելով կորպորատիվության բազմանժար դաշտի, տեղափոխվելով դեպի միանգամայն այլ՝ ցանցային չափումների հարթակներ: Քաղաքական ավանդական գաղափարախոսությունների համաշխարհային ճգնաժամի պայմաններում մեր երկրին պետք է իշխանությունից և ընդդիմությունից անդին նոր մակարդակ, որի սաղմերը, փառք Աստծո, 2019թ.-ին նշմարվեցին. և նշմարվեցին հենց 2018թ. ապրիլյան իրադարձություններից հետո ու դրա  շնորհիվ:

– Ի՞նչ ռեալ քայլեր պետք է անեն իշխանությունները՝ տարբեր ոլորտներում գալիք տարի փոփոխությունների հասնելու համար։ Հարուցված քրեական գործերը, առաջադրված մեղադրանքները բավարա՞ր են նախկին ռեժիմից ազատվելու եւ նոր իրականություն մուտք գործելու համար։

– Տարբեր ոլորտներում գալիք տարի փոփոխությունների հասնելու համար իշխանությունների անելիք ռեալ քայլերի մասին միայն իշխանությունն ունի խոսելու բարոյական իրավունք: Մենք ընդամենը կարող ենք ցանկանալ, որ այդ քայլերն ունենան տրամաբանություն: Իսկ նախկին ռեժիմից Հայաստանը վերջնականապես ազատվել է. պետք չէ այն սարսափազդու խրտվիլակ սարքել քաղաքացիների գիտակցության մեջ: Մենք արդեն իսկ նոր իրականության մեջ ենք, նոր իրականության մեջ ենք՝ անդառնալիորեն. և դա ամենևին կապ չունի հարուցված քրեական գործերի, մեղադրանքների ծավալների ու համանման բաների հետ: Խնդիրն այն է, թե այդ նոր իրականությունը մեր ցատկի՞, թե՞ հանգչելու սկիզբն է լինելու, մեզ կհաջողվի՞ այդ նոր իրականությունը քաոտիկի փոխարեն կենսունակ ու մրցունակ դարձնել ժամանակակից աշխարհում: Հուսամ՝ կհաջողվի, քանի որ իշխանությամբ չի սկսվում և ընդդիմությամբ չի ավարտվում Հայաստանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում