Այսօր՝ հունվարի 5-ին, Արեգակը առավելագույնս մոտեցել է Երկրին: Այս մասին TASS-ին հաղորդել է Մոսկովյան պլանետարիայի աշխատակցուհի Լյուդմիլա Կոշմանը:
Նրա խոսքով՝ Արեգակի և մոլորակի միջև հեռավորությունը դարձել է նվազագույն: Կոշմանը նշել է, որ այդ պատճառով Արեգակի սկավառակը աստղադիտակում կերևա 3 տոկոսով ավելի, քան հուլիսի սկզբին, երբ մոլորակները միմյանցից գտնվում են առավելագույն հեռավորության վրա: Հունվարի 5-ին Երկիրը կլինի Արեգակին մերձ: Այդպիսի վիճակ նկատվում է տարվա մեջ մեկ անգամ:
Աշխատակցուհին հավելել է, որ Արեգակից ամենահեռավոր կետը մոլորակն անցնում է հուլիսի սկզբին. այդ ժամանակ Երկրի և Արեգակի միջև հեռավորությունը կազմում է 152 միլիոն կիլոմետր: