Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Արդարադատության ոլորտի քաղաքականությունը երկրում ձախողվում է. իրավական անվտանգության խնդիր կա

«Վերջին շրջանի մի շարք աղմկահարույց օրինագծերի, նախաձեռնությունների բովանդակային վերլուծությամբ աներկբա կարելի է փաստել, որ արդարադատության ոլորտի քաղաքականությունը երկրում ձախողվում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով անցնող տարին, իրականացված դատաիրավական բարեփոխումները՝ նկատեց արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը:

Խաչիկյանի խոսքով՝ այս ամբողջ ժամանակահատվածում կառավարության կողմից կատարված միակ աշխատանքը 2019-23 թվականների ռազմավարությունն է, որը ինքնին էական շտկումների ու փոփոխությունների կարիք ունի:

«Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը եթե դիտարկում ենք որպես առաջիկա 5 տարիների ռազմավարական փաստաթուղթ, ապա այդտեղ, բացի այն բանից, որ գրված է, թե այս կամ այն ոլորտի հետ կապված ինչ-որ միջոցառումներ են իրականացվելու, ուրիշ ոչ մի կոնկրետ բաղադրիչ գրված չէ: Այսինքն՝  մեծ մասամբ գրված է, որ այս կամ այն ոլորտը պետք է բարեփոխել, բայց  բարեփոխման կոնկրետ ուղղությունները, կոնկրետ խնդիրները չկան: Ասենք, հենց սահմանադրական փոփոխությունների մասով գրված է, բայց այն խնդիրները, որոնք արծարծվում են այնտեղ, բոլորը գործող Սահմանադրությամբ իրենց լուծումը ստացել են: Օրինակ՝ ռազմավարության մեջ մատնանշված է՝ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների հստակեցում, բայց ԲԴԽ-ի լիազորությունները հստակ սահմանված են, հստակեցված են Սահմանադրությամբ: Նույնն էլ վերաբերում է մնացած դրվագներին: Ասենք, գրված է՝ ընտրական գործընթացներով  թափանցիկության և հաշվետվողականության ապահովում՝ առանց թիրախավորելու, թե որ գործիքի մասին է խոսքը ի վերջո: Նման միջոցառումները արդյունքում մտացածին են և բարի ցանկությունների ժողովածու են հիշեցնում, ոչ ավելի»,- ասաց Խաչիկյանը՝ հավելելով, որ միայն առանձին վերցրած միջոցառումների վերաբերյալ հստակեցում կա:

Մեր զրուցակցի խոսքով՝ ստեղծված իրավիճակում  էական փոփոխություններ կատարելու համար առաջին հերթին պետք է մշակվի մասնագիտական ձեռնահասության հիմքով ոլորտի քաղաքականությունը  պատշաճ վարելու իրավական  հիմք, ինչն այս պահին առկա չէ: Նրա խոսքով՝ մասնագիտական ձեռնահասությունը հիմնական խոչընդոտն է, որը ներկայումս ծառացած է մեր երկրի առաջ: Բացի այդ, պետք է մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարվեն: Մասնավորապես փոփոխվի Վարչական, Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որտեղ կան այնպիսի խնդիրներ, որոնց  օր առաջ վերացումը կարող է հանգեցնել քաղաքացիների իրավունքների պաշտպանության նոր մակարդակի:

«Փոխանակ մենք խորանանք առկա հիմնախնդիրների օր առաջ լուծման ուղղությամբ՝ սկսել ենք ինչ-որ անհարկի գաղափարների հետևից գնալ՝ առանց կոնկրետացնելու, թե դրանով ինչ խնդիր ենք ուզում լուծել, որը, ինչպես նշեցի, պայմանավորված է մասնագիտական ձեռնահասության բացակայությամբ: Ինչ էլ որ կա, առաջ է  քաշում մտացածին օրակարգ»,- ասաց նախկին փոխնախարարը՝ հավելելով, որ այդ մտացածին օրակարգն էլ հիմնականում առաջ է տարվում տպավորություն ստեղծելու համար, թե աշխատանք է կատարվում: «Բայց այս պահին  անգամ վիճելի է՝ այդ տպավորությունն առկա՞ է, թե՞ ոչ: Համենայնդեպս, դատաիրավական ոլորտի տարբեր ներկայացուցիչների գործունեության արդյունքում չի առաջացել որևէ նոր բան, որը ոլորտի կարգավորման, ինչ-որ փոփոխությունների հիմք կարող էր լինել: Սկսած վեթինգ կոչվածից՝ մինչև բարեվարքության ստուգում: Մեկ տարուց  ավելի է՝ պատասխանատուները չեն հասկանում, չեն կողմնորոշվում, թե ինչ ուղղությամբ պետք է գնան, ինչպես պետք է պրոցեսն իրականացվի: Նախատեսվել է, որ օր առաջ պետք է ձևավորվի հակակոռուպցիոն կոմիտե, բայց ո՞ւր է այդ կոմիտեն: Մենք ասում էինք, որ ՀՔԾ-ն պետք է լուծարենք, հիմքում ստեղծենք հակակոռուպցիոն կոմիտեն, բայց այս պահին միայն այն, ինչ արձանագրված է ռազմավարության մեջ, ուրիշ աշխատանք այդ ուղղությամբ կատարված չէ: Մեկը չի: Եթե ոլորտ առ ոլորտ դնենք, նախագիծ առ նախագիծ համեմատենք, ապա, մեղմ ասած, կարձանագրենք անմխիթար վիճակ»,- ընդգծեց Խաչիկյանը՝ հավելելով, որ երբ  կառավարության կողմից պետության իրավական ուղեկցումը նման վիճակում է, ապա խնդիրներ միշտ կառաջանան՝ ընդհուպ իրավական անվտանգության խնդիր կարող է առաջանալ:

«Մենք  նորմերի ստեղծման իրավական գործընթաց ենք ապահովում, որը հակասահմանադրական բաղադրիչ է ներառում իր մեջ, որը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին: Նորմեր են գրվում, որովհետև ուղղակի պետք է գրվեն դրանք, և բացարձակ կարևոր չէ, թե գրողն ով է, ինչ  մեթոդաբանությամբ է գրել: Սա է ամենամեծ պրոբլեմը, որը մնում է դեռևս»,- եզրափակեց Տիգրան Խաչիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում