Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով առաջիկա ամռանն ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու, մոտ է «Մոնակո» տեղափոխությանը: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Չնայած 32-ամյա ֆուտբոլիստի ծանր վնասվածքին, ֆրանսիական ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել նրա հետ: Վալդեսը վերականգնվում է ծնկի խաչաձև կապանների կտրվածքից:
«Մոնակո»-ն պատրաստ է Վալդեսին 3 տարվա պայմանագիր առաջարկել՝ 12 մլն եվրո տարեկան աշխատավարձով:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 26 խաղ, բաց թողել 21 գոլ՝ 13 խաղերում դարպասը պահելով անառիկ:







































