Հունվարի 1-ից Ամստերդամ ժամանած զբոսաշրջիկները ստիպված կլինեն յուրաքանչյուր գիշերվա համար լրացուցիչ 3 եվրո վճարել, գրում է The Telegraph պարբերականը։
Հարկ է նշել, որ 3 եվրոն ավելացվել է արդեն գոյություն ունեցող հարկատեսակին՝ կացարանի գումարի 7%-ի չափով վճարին։ Airbnb-ի միջոցով կացարան ընտրած զբոսաշրջիկները քաղաքում անցկացրած մեկ գիշերվա համար պետք է 10% վճարեն։
Ինչպես նշվում է Նիդերլանդների զբոսաշրջության խորհրդի ծրագրային փաստաթղթում՝ նոր միջոցներն անհրաժեշտ են այցելուների հոսքերը վերահսկելու համար։
Պարբերականի տվյալներով՝ Ամստերդամը տարեկան 17 միլիոն զբոսաշրջիկ է ընդունում։