Ֆրանսիայի գլխավոր ընդդիմադիր «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության փոխնախագահ, սենատոր Ռոժե Կարուչին վարչապետ Մանուել Վալսից պահանջել է պարզաբանել, թե ինչպես են իշխանությունները Զատկի նախօրեին ֆրանսիական արևելյան Էլզաս տարածաշրջանում թույլ տվել գերմանացի նեոնացիստների հավաքի անցկացում: Նա խնդրանքն ուղղել է բաց նամակով, որը տարածվել է ֆրանսիական ԶԼՄ-ներով:
Կարուչիի խոսքով՝ երգիչների ու երաժիշտների մասնակցությամբ միջոցառումը, որին հավաքվել էր 200 նեոնացիստ, նվիրված է եղել Ադոլֆ Հիտլերի ծննդյանը:
Սենատորը նշել է, որ իրենք քվեարկում են օրենքների ներմուծման օգտին, որոնք կարևոր են նման դրսևորումների տեսանկյունից՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Կարուչին խնդրել է Վալսին հաստատել կամ հերքել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Գերմանիայի իշխանությունները նախապես զգուշացրել էին ֆրանսիացիներին այդ հավաքի մասին:









































