Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

1973 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Արտաշատի գյուղերից մեկում խանութի պահակը երկու կրակոցով սպանել էր համագյուղացի կնոջը՝ նրա սիրեկանի կնոջ պատվերով

1973 թվականի ուշ աշնան մռայլ, անձրևոտ մի օր Արտաշատի շրջանի գյուղերից մեկում՝ իր տան մեջ, հայտնաբերվեց 35-ամյա Վարսենիկի դիակը: Վարսենիկին սպանել էին  երկու կրակոցով:

Տունը տակնուվրա արված չէր, ոչինչ հափշտակված չէր: Նշանակում էր՝ սպանության այլ դրդապատճառ էր եղել:

Բազմաթիվ վարկածներ ստուգվեցին: Սպանվածի անձնական կյանքի գաղտնի էջերն ի հայտ բերվեցին՝ սպանության շարժառիթի փնտրտուքով:

Վասենիկն ամուսնացած չէր: Գեղեցիկ կին էր, գյուղի շատ տղամարդիկ նրա վրա աչք ունեին: Վարսենիկը հպարտ կին էր, սկզբում մերժել էր շատերին: Բայց ի վերջո տեղի էր տվել համագյուղացի Սիմոնի համառությանն ու դարձել էր Սիմոնի սիրուհին:

Սիմոնն ընտանիքատեր տղամարդ էր՝ կին, երեխաներ ուներ: Բայց Վարսենիկի նկատմամբ զգացմունքները նրան մղել էին դավաճանության:

Գյուղը մեծ չէր, կարճ ժամանակ անց սկսեցին խոսել Սիմոնի ու Վարսենիկի կապի մասին: Սիմոնի կինը, որ ամուսնուց վախենում էր, այնուամենայնիվ, մի քանի անգամ Վարսենիկի առաջը կտրեց ու անպատվեց, կռվեց, պահանջեց հանգիստ թողնել իր ընտանիքը:

Վարսենիկը ամեն անգամ Սիմոնին բողոքում էր նրա կնոջ «անվայել» պահվածքից:

Սիմոնը տանը կնոջ հետ շատ կոպիտ էր խոսում, վախեցնում էր, սպառնում էր բաժանվել, եթե նա շարունակի հետապնդել Վարսենիկին:

Սիմոնի կինը բաժանվել չէր ուզում՝ երկու երեխաներին մենակ պահել չէր կարող, Սիմոնին էլ ուրիշին զիջել չէր ուզում…

Իրավապահների կասկածների կիզակետում սկզբում Սիմոնն  էր՝ Վարսենիկի սիրեկանը. միգուցե Վարսենիկը սխալ քայլ էր կատարել, զայրացրել էր սիրեկանին: Սիմոնը հայտնի էր իր բռնկուն բնավորությամբ: Բայց Սիմոնի մեղավորությունը հաստատող ոչ մի ապացույց չկար, նրա երկարատև հարցաքննությունները ոչ մի արդյունք չէին տալիս…

Սիմոնի կինը Վարսենիկի սպանության մասին իմանալով՝ իրեն շատ զուսպ էր պահել: Հարևանուհիները խոսում էին, թե նա հիմա «մութ տեղը ծափ է տալիս ու պարում»՝ մրցակցուհին վերացել էր: Բայց մարդկանց ներկայությամբ Սիմոնի կինը այլևս Վարսենիկի հասցեին ոչինչ չէր խոսում, այդ թեմայով խոսակցություններին չէր մասնակցում:

Այնուամենայնիվ, նրան մի քանի անգամ հրավիրեցին հարցաքննությունների: Եվ հարցաքննությունից հարցաքննություն այդ կնոջ նկատմամբ կասկածները ավելի ու ավելի խորացան:

Եվ վերջապես հերթական հարցաքննության ժամանակ քննիչը կնոջն ուղղակի վախեցրեց՝ ասելով, թե իրենց ամեն բան հայտնի է, կինը անկեղծ խոստովանությամբ միայն իր վիճակը կարող է թեթևացնել և հույս ունենալ, որ մեղմ կվարվեն…

Կինը երևի հոգնել էր իր մեջ փակված գաղտնիքից: Նա քննիչի համար էլ անսպասելի՝ խոստովանեց, որ մեղավոր է, բայց չէ՞ որ Վարսենիկը մտել էր իր ընտանիքի մեջ, խորտակել էր իր երջանկությունը, և ինքն անկարող էր նրան ներել:

Կնոջ դպրոցական ընկերներից մեկը, որ գյուղական խանութի պահակն էր, վերջին շրջանում մտերմացել էր նրա հետ, կարեկցում էր, վատաբանում էր նրա դավաճան ամուսնուն, որ հոյակապ կնոջը թողած՝ ընկել է անբարոյական Վարսիկի հետևից:

Կինը աստիճանաբար իր դպրոցական ընկերոջ մեջ սկսեց տեսնել համախոհի: Մի օր էլ անսպասելի առաջարկեց՝ կարո՞ղ ես վերացնել էդ լրբին…

Թե ո՞րն էր սպանության պատվերի գինը, գործի քննությամբ մնաց չբարձրաձայնված: Խանութի պահակը որոշ ժամանակ ժխտում էր իր առնչությունը սպանությանը, բայց պատվիրատու կնոջ հետ առերեսումից հետո խոստովանեց…

Որպես սպանության կատարման օր՝ տղամարդն ընտրել էր  անձրևոտ, մռայլ օրը: Գիշերով թակել էր Վարսենիկի պատուհանը: Այդ ժամերին Սիմոնն էր երբեմն անսպասելի այցելում , և Վարսենիկն ուրախությամբ բացել էր դուռն ու… հայտնվել մարդասպանի դեմ-հանդիման:

Հնչել էին կրակոցները, Վարսենիկը տապալվել էր գետնին՝ այդպես էլ չհասկանալով, թե այդ տղամարդն ինչո՞ւ սպանեց իրեն:

Չնայած՝ գյուղում խոսակցություններ կային, թե խանութի պահակն էլ էր աչք ունեցել Վարսենիկի վրա, մի քանի անգամ թակել էր նրա դուռն ու պատուհանը, բայց Վարսենիկը նրան մոտ չէր թողել, իսկ հետո դարձել էր… Սիմոնի սիրուհին: Վարսենիկի կողմից մերժված տղամարդը նրան չէր ներել: Սկսել էր տեղի-անտեղի վշտակցությունով ու բամբասանքով բորբոքել Սիմոնի կնոջ խանդն ու վրդովմունքը: Բանը հասել էր նրան, որ գյուղացի կինը դարձել էր սպանության պատվիրատու…

Սիմոնի կինը մեղավոր ճանաչվեց խանդի հողի վրա ամուսնու սիրուհու սպանությունը կազմակերպելու, իսկ խանութի պահակը՝ պատվիրված սպանությունը հրազենի երկու կրակոցով իրականացնելու համար…

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում