The Verge-ն կազմել է տասնամյակի գլխավոր ձախողումնեի վարկանիշային աղյուսակը: Գաջեթների մեջ ամենամեծ ձախողումը, հրապարակման համաձայն, Samsung Galaxy Note 7 սմարթֆոնն է:
Լրագրողները նկատել են, որ 2016-ի ֆլագմանը համարվոմ էր շուկայում լավագույն սմարթֆոններից մեկը նախքան պայթյունների դեպքերի մասին (առնվազն 35 դեպք) լուրերի հայտնվելը: Արդյունքում, Samsung-ը ստիպված եղավ հրապարակավ ընդունել մարտկոցի ճակատագրական թերությունը և հետ կանչել Galaxy Note 7-ի ամբողջ խմբաքանակը:
Կորեական ընկերության սարքերից բացի, առաջին տասնյակում ներառվել են Windows Phone պլատֆորմը, վաճառքում ձախողում գրանցած Google Glass ակնոցները, Amazon Fire հեռախոսը, 3D էկրանով հեռուստացույցները, Google Hangouts հաղորդագրությունների տեղադրման ծրագիրը և ներկայիս MacBook-ի խնդրահարույց ստեղնաշարը: