ԱՄՆ-ն օրինական է համարում Ուկրաինայի իշխանությունների գործողությունները երկրի հարավ-արևելքում: Այս մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ փոխանցում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
«Ուկրաինայի օրինական կառավարությունը ղեկավարում է ողջ երկիրը: Նրանք ունեն հանգստություն, կայունություն և կարգուկանոն պահպանելու իրավունք»,- նշել է նա:
Պետդեպի ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է հաղորդագրություններին, որոնք ստացվում են ռուս-ուկրաինական սահմանից:
«Մենք, անշուշտ, անհանգստացած ենք սահմանի երկայնքով ռուսական զորքերի ցանկացած տեղաշարժով»,- հավելել է Պսակին: