Նախորդ շաբաթ Twitter ընկերությունը արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ենթադրյալ տեղեկատուի ինքնության մասին գրառումը, որի տեղեկությունը հիմք է հանդիսացել իմպիչմենտի հարցում: Դոնալդ Թրամփը մեղադրել է ընկերությանը նրանում, որ իրենց գործողությունները անդրադարձել են միլիոնավոր օգտատերերի հաշիվների վրա:
Թվիթը կրկին հայտնվել է կիրակի, սակայն տեղեկատուի անունով գրառուման սկզբնական օրինակը ջնջված է եղել: Twitter-ը սա վերագրել է տեխնիկական խնդիրներին, որի պատճառով տուժել են մի քանի օգտատերեր, այդ թվում՝ Սպիտակ տան ղեկավարը:
Հիշեցնենք, որ դեմոկրատները, հանրապետականների մի մասը և ամերիկյան հետախուզական համայնքի անդամները դեմ են եղել տեղեկատուի ինքնության բացահայտմանը՝ այն համարելով անօրինական: