Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

«Ինձ խփել են ոչ թե դանակով, այլ «բանըչնի պիվայով». դատարանը Գյումրեցի «Պեդուլին» արդարացրել է «Պալիգոնցի Ադլոյին» սպանելու փորձի գործով

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ ավարտվել է Պետրոս Ն.-ի գործի դատական քննությունը:

Քրեական գործը դատարանի վարույթում էր 2017 թվականի սեպտեմբերից: Այն նախ քննվել է դատավոր Վ. Գրիգորյանի նախագահությամբ, իսկ վերջինիս տեղափոխությունից հետո՝ 2018 թվականի դեկտեմբերից, գործը քննվել է Վահե Միսակյանի նախագահությամբ:

Դեպքի պահին Պետրոս Ն.-ն 27 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 3-ն անց 25-ի սահմաններում, Գյումրի քաղաքում գործող «Ռելաքս» ակումբի դիմաց, գործի քննությամբ չպարզված շարժառիթով Պետրոս Ն.-ն վիճել է Արտակ Դ.-ի հետ, ապա վերջինիս սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող գործիքով «առնվազն 10 անգամ հարվածել է» Արտակ Դ.-ի մարմնի տարբեր մասերին: Արդյունքում Արտակ Դ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ ձախ ականջախեցու բլթակի, դեմքի ու պարանոցի ձախ կեսի, աջ ականջախեցու, պարանոցի աջ կեսի՝ դիմային զարկերակի վնասումների, ճակատային, աջ և ձախ նախաբազուկների, աջ դաստակի, աջ և ձախ բազուկների շրջանների կտրած վերքերի ձևով, որոնք ուղեկցվել են ծանր հեմոռագիկ շոկով:

Ըստ մեղադրանքի՝ Պետրոս Ն.-ն իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ սպանության իր դիտավորությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ դեպքի պահին ներկաներից «ոմանք բռնել են Պետրոս Ն.-ի աջ ձեռքը՝ սահմանափակելով տուժողին ուղղված հարվածները… Արդյունքում Պետրոս Ն.-ն չի կարողացել իր բոլոր հարվածները նպատակին հասցնել, բացի այդ՝ տուժողը դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց, բժշկական միջամտության շնորհիվ նրա կյանքը փրկվել է»:

Պետրոս Ն.-ի շահերը պաշտպանում էր փաստաբան Գ. Հարությունյանը:

Պետրոս Ն.-ի խափանման միջոցը կալանավորումն էր: 2019 թվականի մայիսի 23-ին դատարանի որոշմամբ նա ազատ է  արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց:

Դատարանում Պետրոս Ն.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է, թե ինքը դեպքի հետ որևէ առնչություն չի ունեցել: Ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ Պետրոս Ն.-ն հայտնել էր՝ ինքը որևէ մեկին չի վնասել, եթե ցանկանար ինչ-որ մեկին սպանել, կսպաներ, իրեն ոչ ոք չէր կարող խանգարել: Ինքը դեպքի օրը գտնվել է այլ տեղում այլ անձանց հետ:

Տուժող Արտակ Դ.-ն դատարանում հայտնել է, թե Պետրոսին ճանաչում է երկար տարիներ, նրա հետ երբեք թշնամություն չի ունեցել, իրենք բնակվել են նույն թաղամասում: Դեպքի օրն ինքն անցել է «Ռելաքս» ակումբի դիմացով: Այնտեղ մի քանի մարդ էր կանգնած: Սև «Պրադո» կար ակումբի մոտ: Ինքը կանգնածներից մեկին նմանեցրել է մի ծանոթի, կանգնել, մոտ մեկ րոպե զրուցել է: Այդ ընթացքում վեճ է առաջացել, վիճողների ձեռքին ինքը նկատել է «բանըչնի պիվա», որով իրեն հարվածել են: Իրեն հարվածողի անունը, իր իմանալով՝ «Պադո» էր՝ նա «լավ մազերով», նիհար տղա էր: Վիճաբանության պատճառը «արա»-ով դիմելն էր: Իր կարծիքով՝ «Պադոն» խոսում էր գյուղի խոսվածքով:

Տուժողն ասել է՝ չգիտի, թե Պետոյին՝ Պետրոս Ն.-ին, ինչու են «փակի տակ պահում», քանի որ Պետրոսը «բացարձակ կապ չունի» իրեն վնասվածքներ հասցնելու հետ, ինքը նրան դեպքի վայրում չի էլ տեսել… Դեպքին ականատեսներից ոչ մեկին ինքը չի ճանաչում: Պնդել է, թե իրեն հարվածել են ոչ թե դանակով, այլ «բանըչնի պիվայով»…

Տուժողը նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե 2014 թվականից պատիժ էր կրում «Արթիկ» ՔԿՀ-ի բաց տիպի ռեժիմում: 2017 թվականի հուլիսի 20-ին անձնական գործերով դուրս է եկել ՔԿՀ տարածքից, պատահական մեքենայով ուղևորվել է Գյումրի: Գիշերվա ժամը 3-ն անց 15-ի սահմաններում ինքը գտնվել է Գյումրիի «Ռելաքս» ակումբի մոտ: Մի պահ մտել է ակումբ, դուրս  եկել, կանգնել է մուտքի մոտ: Հանկարծ հետևից հարված է զգացել: Իր պարանոցի աջ կողմից արյան շիթեր են ցայտել: Ինքը չի հասցրել շրջվել, գլխապտույտ է առաջացել, գիտակցությունը մթագնել է, չի հիշում՝ ինչ է կատարվել հետո: Ուշքի է եկել հիվանդանոցում: Ինքը չգիտի՝ իրեն ով է վնասվածք պատճառել… Արտակ Դ.-ն նշել է, թե Պետրոսին ճանաչել է մոտ 15 տարի, համոզված է, որ նա իրեն մարմնական վնասվածք պատճառելու հետ առնչություն չունի:

Գործով որոշ վկաներ, ովքեր նախաքննական ցուցմունքներում տվել էին Պետրոս Ն.-ի անունը, դատարանում նշել են, թե Պետրոսի անունը տվել են «ճնշումների, սպառնալիքների» արդյունքում»: Այդ վկաները դատարանում հայտնել են, թե դեպքի վայրում Պետրոս Ն.-ին չեն տեսել:

Այս գործով եղել է վկա, ում նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել: Այդ վկայի ներկայությունը դատարանում ապահովելը հնարավոր չի եղել: Հրապարակվել է այդ վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա հայտնել է, թե դեպքի պահին ինքը գտնվել է «Ռելաքս» ակումբից մի քիչ ներքև՝ բենզալցակայանի մոտ: Ակումբի մոտից վիճաբանության ձայներ են լսվել, ինքը շրջվել է ակումբի ուղղությամբ ու տեսել է վիճաբանող տղաների, ովքեր միմյանց քաշքշելով՝ անցել են ճանապարհի հակառակ կողմը, մոտեցել են բենզակայանին: Ինքը նկատել է, որ համարյա բոլորը Գյումրիի բնակիչներ են: Ճանաչել է Պետրոսին՝ «Պեդուլ» մականունով: Նա ծեծում էր Արտակ Դ.-ին՝ «Պալիգոնցի Ադլո» մականունով: Ինքը Պետրոսի ձեռքին դանակ է նկատել, տեսել է, որ նա դանակով անկանոն շարժումներով հարվածում է Արտակ Դ.-ի մարմնին… Պետրոսի հետ էին «Զուբը», Մյասնիկը… Պետրոսը բռնել է Արտակի հագուստի օձիքից ու աջ ձեռքում բռնած դանակով չորս-հինգ անգամ հարվածել է նրա գլխին, հետո ոտքերով հարվածել է նրա դեմքին… Արտակին թողել են ընկած, Պետրոսը երկու-երեք տղաների հետ քայլել է ակումբի ուղղությամբ, նստել է սպիտակ «Նիվան» ու հեռացել է: Ինքը չի խառնվել… Արտակը գետնից վեր է կացել, մոտեցել է բենզակայանին: Քիչ անց նրան է մոտեցել մի «07» , որից երկու տղա են իջել, Արտակին նստեցրել են մեքենա ու տարել են…

Պետրոս Ն.-ի մի քանի ընկերներ վկայել են, թե դեպքի օրը, դեպքի ժամանակահատվածում իրենք Պետրոսի հետ գտնվել են «դիսկոտեկայում», հետո մեքենայով շրջել են քաղաքում, իսկ վաղ առավոտյան Պետրոսը տաքսիով մեկնել է Երևան… Իրենք «Ռելաքս» ակումբ չեն գնացել, դրա մոտակայքում չեն եղել…

Դատարանն արձանագրել է, որ այս գործով ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել, դատարանին ներկայացված ապացույցներով առաջադրված մեղադրանքի «ապացուցվածությունը  խիստ կասկած է հարուցում… Առկա են  չփարատված կասկածներ՝ Պետրոս Ն.-ի կողմից սպանության փորձ կատարելու վերաբերյալ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալի…»:

Պաշտպանության միջոց կիրառված վկայի ցուցմունքը, ըստ դատական ակտի, չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում՝ որպես հակընդդեմ հարցման իրավունքով չապահովված ապացույց:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության փորձի մեղադրանքում Պետրոս Ն.-ին արդարացրել ու հռչակել է նրա անմեղությունը՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում