Ամերիկյան NASA կազմակերպությունը տիեզերքից նկարներ է հրապարակել, որոնք ցույց են տալիս խիտ փոշու ետևում թաքնված նորաստեղծ աստղերի կուտակումը:
Պատկերն ասես տոնածառ լինի:
Վարդագույն և կարմիր բծերի տեսքով երիտասարդ աստղերը ուղղված են դեպի կենտրոն և ձյան փաթիլներ են հիշեցնում։
Աստղագետները հենց այդպես էլ անվանել են՝ «ձյան փաթիլների կուտակում»: Աստղերը ընդամենը 100 հազար տարեկան են: Ժամանակի ընթացքում դրանք կհեռանան իրարից և կփոխեն ձյան փաթիլների տեսքը:
Այս փոշու ամպի բոլոր աստղերը համարվում են կուտակման մի մասը: