15.07.2011թ. ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Խաչատուր Հրաչիկի Թադևոսյանը (ծնվ. 1988 թ., Շենգավիթի ԶԿ) մարտական հենակետում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները` ինքնաձիգով կրակել և անզգուշությամբ մահ է պատճառել համածառայող Կոլյա Հովհաննեսի Մեսրոպյանին (ծնվ. 1992 թ., Կենտրոնի ԶԿ):
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373-րդ հոդ. 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:










































