Ղազախստանում ինքնաթիռի վթարից հետո երեխային փրկելու պահը պատկերող տեսանյութ է հայտնվել ցանցում: Կադրերը հրապարակվել են Մաս Կիեուբալի YouTube ալիքում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանը վազում դեպի շտապօգնության մեքենան՝ գրկում պահելով մանկահասակ երեխային:
Bek Air ավիաընկերության ինքնաթիռը ընկել է բնակելի տների վրա դեկտեմբերի 27-ի առավոտյան Ալմաթիի օդանավակայանից թռիչքի ժամանակ: Ըստ նախնական տեղեկատվության, վթարը տեղի է ունեցել շարժիչի անսարքության հետևանքով: Երկրի ՆԳՆ-ի տվյալներով զոհվել է 12 մարդ, տուժել են 49-ը: