Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2020թ. հունվարին կմեկնի Թուրքիա: Այդ մասին հայտնում է գերմանական «Süddeutsche Zeitung»-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպման ընթացքում կքննարկեն Սիրիայի հարցի շուրջ վերջին զարգացումները, սիրիացի փախստականների թեման և Անկարայի կողմից Լիբիա զորախումբ ուղարկելու ծրագիրը:
Նշվում է, որ Գերմանիայի կանցլերին մասնավորապես անհանգստացնում է Թուրքիայի և ԵՄ-ի միջև 2016թ. ստորագրված փախստականների հարցով համաձայնագրի ապագան, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանին և հունական կղզիներում սիրիացի փախստականների ահագնացող հոսքը: