Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Մոսկվայի որոշ մաֆիոզ շրջանակներ հաճույքով տանիք են հանդիսանում այդ թափթփուկների համար, մնում է ինչ-որ ձևով իրենց շպրտեն այնտեղ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը տարեվերջյան ասուլիսում անդրադարձել է անձանց, որոնք Հայաստանում անցնելով տարբեր քրեական գործերով՝ ապաստանել են Ռուսաստանում: Դրանք նախկին իշխող համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ կամ օդիոզ դեմքեր են, որոնք անցնում են աղմկոտ գործերով: Վերջինը դատավոր Սամվել Ուզունյանն է, որը օրերս է հեռացել Ռուսաստան, երբ նրան պետք է կալանավորեին:

ՌԴ դեսպանն ասում է, որ այդ անձանց հանգամանքը չպետք է փչացնի երկկողմ հարաբերությունը, դրանք իրավական հարցեր են, որոնք իրենց լուծումն են ստանում իրավական հարթության վրա: Նա հայտարարել է, թե այդ հարաբերությունը պետք է ադապտացվի փոփոխվող աշխարհին:

Փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ բնական է, դեսպանը չէր կարող այլ պատասխան տալ: «Իրականում սա ինչ-որ չափով իրավական գործընթաց է, բայց զգալի՝ 95 տոկոսով քաղաքական գործընթաց է։ Լավագույն դեպքում  5 տոկոսով է իրավական գործընթաց, որովհետև կան հարուցված քրեական գործեր։ Երբ նայում ենք, տեսնում ենք, որ նրանք ինչ-որ պատահական մարդիկ չեն, որոնք գողություն են կատարել և Ռուսաստանում կարողանում են թաքնվել։ Նրանք կոնկրետ մարդիկ են, որոնք քաղաքական գործընթացներում ունեն ինչ-որ կարգավիճակ։ Մի քանիսը մեղադրվում են մարտի 1-ին  սահմանադրական կարգի տապալման մեջ, մյուսներն էլ  ունեն ընդգծված քաղաքական ենթատեքստ։ Դժվար է  այս պահի դրությամբ ասել Լևոն Սարգսյանի հետ կապված գործի մասին, որովհետև  հավանական է, որ նա կարող է հանձնվել։ Բայց մյուսների՝ ԴԱՀԿ նախկին ղեկավարի, պաշտպանության նախկին նախարարի, ՀՔԾ նախկին ղեկավարի այնտեղ գտնվելը  ընդգծված քաղաքական ենթատեքստ ունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ խիստ կասկածելի հանգամանքներում է նաև Ռուսաստան մեկնել դատավոր Ուզունյանը. «Մարդիկ են, որոնք այս կամ այն չափով առնչվում են երկրորդ նախագահի հետ տեղի ունեցող քաղաքական գործընթացին, ուստի սա իրավական գործընթաց լինել չի կարող։ Բայց դեսպանը բնականաբար այլ բան ասել չէր կարող»։

Արդյոք  նրանց չարտահանձնելու հանգամանքը ազդո՞ւմ է  երկկողմ հարաբերությունների վրա: «Դժվար հարց է։ Դա կախված է նաև Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունից։ Ինչպես տեսնում ենք՝ իշխանության գալու առաջին օրվանից  ՀՀ վարչապետը վարում է ընդգծված պուտինամետ արտաքին քաղաքականություն, և  Հայաստանին չհանձնելու այդ դեպքերը չեն ազդում Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։ Իհարկե, սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հակառուսական քաղաքականություն վարի, բայց դիվանագիտության մեջ դրա մասին ընդհանրապես չի խոսվում։ Եվ կարծես թե Հայաստանի վարչապետն այդքան էլ մեծ հնարավորություն ու ցանկություն չունի այդ հարցերը բարձրաձայնելու։ Իհարկե, ինչ-որ չափով բարձրաձայնում են, այնպես չէ, որ չեն բարձրաձայնում, բայց կարծես թե ՀՀ իշխանություններն էլ շահագրգռված չեն, որ այդ  գործընթացը ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ նախևառաջ ուրախալի է, որ Ռուսաստանի դեսպանը համարում է, որ այնուամենայնիվ այդ գործոնը չպետք է ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Այդ ասածում կա ենթատեքստ, ըստ որի՝ այդ գործոնը կարող է ազդել երկկողմ հարաբերությունների վրա։ Նա փաստորեն ասել է, որ չպետք է  ազդի, և ցանկություն է  հայտնել, որ չազդի։ Այսքանով դրական մասը սկսվում և ավարտվում է։ Ռուսաստանը և իրավական բառերը նույն նախադասության մեջ տեղավորելը բացի ծիծաղից՝ այլ բան չի առաջացնում։ Ի՞նչ է  նշանակում՝ իրավունք ու իրավական հարց Ռուսաստանի համար՝ որևէ մեկի մոտ իլյուզիաներ թող այս առումով չստեղծվեն։ Ռուսաստանում չկա իրավունք, իրավական հարցեր, Ռուսաստանում ամեն ինչ որոշվում է քաղաքական հայրիկների քմահաճույքներով։ Այս  պահին դեսպանն ուզեցել է գլուխն ազատել տհաճ հարցերից ՝անունը դնելով իրավական»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ Մեհրաբյանը նշեց. «Պետք է հասկանանք, որ այստեղ պարզապես  Ռուսաստանի որոշ ազդեցիկ շրջանակներ իրենց մաֆիոզ շահն ունեն այդ թափթուկների համար տանիք հանդիսանալու հարցում։ Հայաստանի այդ թափթփուկները նրանց  կամակատարները,  խամաճիկները, հաճախորդներն են, ու, այո՛, նրանք հաճույքով տանիք են դառնում նրանց համար։ Մնում է ինչ-որ ձևով շպրտեն այնտեղ, ինչն էլ տեղի է ունենում. նույնիսկ  ուղեբեռն օդակայանում թողնելով՝ ամենախայտառակ, ստորաքարշ ձևով մեկնում են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում