Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվե՞ց Պուտինից

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը դարձյալ շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր տարվա կապակցությամբ: Պուտինը նրան մաղթել է առողջություն, տոկունություն, լավատեսություն, ասելով, որ Ռուսաստանում բարձր են գնահատում հայ-ռուսական բարեկամության հարցում նրա ավանդը:

Մի քանի ամիս առաջ Աշխաբադում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքի շրջանակում, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունը չի կարող պայմանավորված լինել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ Հայաստանում տեղի ունեցող գործընթացով, և Պուտինի ու Փաշինյանի միջև ձևավորվել է աշխատանքային լավ հարաբերություն: Դա գործնականում հայտարարություն էր, այսպես ասած, Ռոբերտ Քոչարյանին «հանձնելու» տողատակով: Այդ դիրքորոշումը շատերի համար գուցե անսպասելի է կամ արտառոց՝ հաշվի առնելով, որ մի ստվար շրջանակ համոզված է, որ Պուտինը թույլ չի տա որևէ անցանկալի գործընթաց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այդպիսի համոզվածությունը, սակայն, կարող է վկայել ժամանակակից աշխարհի քաղաքական իրողությունների անհամարժեք գնահատման և միջպետական հարաբերությունների բնույթի, նաև անմիջականորեն Ռուսաստանի խնդիրների հանդեպ անհամարժեքությամբ:

Բանը Պուտին-Քոչարյան մարդկային հարաբերությունը չէ, այլ այն, որ պետական, միջպետական, աշխարհաքաղաքական նշանակության հարցերը, իսկ հայ-ռուսական հարաբերությունն այդպիսինն է մի շարք կարևոր հանգամանքների բերումով, չեն կարող խարսխվել երկու անձանց մարդկային հարաբերության վրա, դառնալ դրանց պատանդ, ովքեր էլ լինեն այդ անձինք: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի պետության մասին, ինչպիսին Ռուսաստանն է՝ իր միջազգային դերով:

Այդ իմաստով նույնիսկ չափազանց նաիվ էր թվում, որ Ռոբերտ Քոչարյանն ինքը տասը տարի ղեկավարելով Հայաստանը, անցնելով հայ-ռուսական հարաբերության բազմաթիվ ոլորաններով՝ կարող է ակնկալել, որ Պուտինը Հայաստանի հետ հարաբերությունը կկառուցի ելնելով իր հանդեպ գործից և թույլ չի տա իր նկատմամբ որևէ քայլ: Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը թերևս կարող էր ամենևին չունենալ այդպիսի անկեղծ ակնկալիք, պարզապես իր պաշտպանական մարտավարության համատեքստում հանրային հոգեբանական ներգործության, նաև քաղաքական որոշակի մթնոլորտի ձևավորման համար քարոզչական նկատառումով օգտագործել Պուտինի գործոնը:

Մի բան ակնառու է, որ առնվազն միմյանց օգտագործելու բավականին շոշափելի քայլեր թե՛ Պուտինը, թե՛ Քոչարյանը կատարում էին և գուցե կատարում են: Թե ով է նրանցից առավել հաջողել այդ գործում՝ միարժեք բարդ է ասել, թեև նկատելի է, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի առումով մեծ արդյունք նկատելի չէ, և նա շարունակում է մնալ անազատության մեջ, ընդ որում՝ որքան շատ էր օգտագործել ՌԴ նախագահի հանգամանքը, այնքան առավել ընդգծված է դառնում, որ այն չի աշխատում:

Նախօրեին Ռոբերտ Քոչարյանն ուղերձ էր հղել իր համակիրներին՝ հայտարարելով, որ մտնում են քաղաքական նոր փուլ: Այդ փուլը Պուտինից հրաժարվելո՞ւ փուլն է, երբ Ռոբերտ Քոչարյանն այլևս կապավինի բացառապես իր ռեսուրսներին և ուժերին՝ հույսը կտրելով, թե ՌԴ-ն կօգնի իրեն հայտնվելու ազատության մեջ: Պուտինը նրան մաղթում է լավատեսություն, բայց դա արդեն մի փոքր նույնիսկ անեկդոտային է հնչում: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ բանտախուցը դիտարկում է որպես աշխատավայր, որտեղ օրնիբուն մտմտալու է պայքարի մասին:

Երկրորդ նախագահի այդ հայտարարության տողատակում նշմարվում է ակնարկը, որ նա կտրել է որևէ արտաքին էական օժանդակության հույսը և ապավինելու է առավելապես իր ռեսուրսին և կարողությանը: Դա կարո՞ղ էր նշանակել, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է նաև ՌԴ նախագահից, կտրում հույսը նրանից: Իհարկե՝ ոչ միայն նրանից, այլ նաև թե՛ հայաստանյան, թե՛ նաև ռուսական մի շարք շրջանակներից, օրինակ՝ այդ թվում իր ողջունելի Լազարևյան ակումբից, որի վերջին նիստում ու նաև դրա հիմնադիր Զատուլինի վերջին շրջանի պահվածքում նշմարվում են ռևերանսներ պաշտոնական Երևանի ուղղությամբ:

Դա մեծ հաշվով կլինի Ռոբերտ Քոչարյանի բավականին ռացիոնալ, իսկ գուցե թերևս թավշյա հեղափոխությունից հետո ամենառացիոնալ որոշումը: Եթե, իհարկե, նրան թույլ տան «հրաժարվել» կամ այլ կերպ ասած՝ «բաց թողնեն», որովհետև երկրորդ նախագահը անկասկած դարձել է ամենատարբեր ներքին ու արտաքին շրջանակների ձեռքին շահեկան խաղաքարտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում