Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարիերան կարող է շարունակել ԱՄՆ-ում:
Այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված է «Լոս Անջելես Գելեքսի»-ն: Բացի այս թիմից նրանով հետաքրքրված են այլ ակումբներ ևս:
Բարսեղյանը չի երկարաձգել պայմանագիրը ղազախական «Կայրաթ»-ի հետ և այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: