Կատարի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմրությունների Աբու Դաբիի Էմիրության, Սաուդյան Արաբիայի հարավ – արևելքի, Օմանի բնակիչները մեկուկես դարի ընթացքում առաջին անգամ դիտել են Արևի գրեթե լրիվ խավարումը, հաջորդ նման խավարումը տարածաշրջանում կարելի կլինի դիտել սոսկ հարյուր տարի անց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրանք, ովքեր ցանկանում էին տեսնել, թե ինչպես Լուսինը կծածկի Արևի սկավառակը, սկսել են Պարսից ծոցի ափին Կատարի աստղադիտարանի շենքի մոտ հավաքվել առավոտյան 5:30-ից: Աստղադիտարանի և նույն շենքում գտնվող Al Thuraya պլանետարիումի աշխատակիցներն Էմիրության բնակիչներին հրավիրել են դիտելու այդ կողմերի համար բավակաին հազվագյուտ երևույթը՝ Արևի խավարումը, որը վերջինն է դարձել 2019 թվականին: Կատարում Արևի խավարումը մեկնարկել է լուսաբացին՝ առավոտյան 6:17-ին (Երևանի ժամանակով 7:17-ին): Խավարման առավելագույն փուլը տեսանելի էր առավոտյան 6:36-ին:








































