Թուրքիան իր քաղաքականությունը շարունակում է: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` նախօրեին արված հայտարարությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: «Էրդողանի մերժողական քաղաքականությունն իրեն վարկաբեկում է, ինչու՞: Նա շատ լավ գիտի, որ գոյություն է ունեցել Արևմտյան Հայաստան, հիմա գոյություն չունի, այնտեղ ապրում են քրդեր, իսկ հայերը ցրվեցին աշխարհով մեկ: Իրենք իրենց քաղաքականությունը շարունակում են: Մենք դեմ ենք դրան, սա ստորություն է: Էրդողանն այնպիսի անձնավորություն է, նա միայն զբաղվում է քաղաքականությամբ, բայց ոչ ճիշտ քաղաքականություն»,- ասաց նա:
Էրդողանի հայտարարությունը Թամոյանը համարեց սոսկ քաղաքականություն, որ, սակայն, վատ է իրենց համար: Թամոյանի խոսքով` տարեցտարի նորանոր երկրներ են ճանաչում Ցեղասպանությունը, իսկ Թուրքիայի քաղաքականությունն է, որ ազգային փոքրամասնություններին վերացնեն, մուսուլմանացնեն: «Նրանք իրավունք չունեն դա հիմա շարունակելու: Մենք դատապարտում ենք, կարծում եմ` մենք պետք է հիմա աշխատենք, Միջազգային դատարան մտնենք, սա երկրորդ քայլ եմ համարում, իսկ հիմքեր, ապացույցներ ունենք մենք»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:









































