«Վախեցնելու նպատակը չգիտեմ ինչքանով է մոտ իրականությանը, բայց որ շոուի շատ նման էր, ընդ որում՝ շատ վատ կազմակերպված, ոչ պրոֆեսիոնալ, դրա հետ լիովին համամիտ եմ»,-անդրադառնալով նախօրեին ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի՝ ձեռնաշղթաներով ԵՊՀ-ից բերման ենթարկելուն՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: