Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինֆորմացիայի գերկորուստ իրավապահ համակարգում և հանելուկային փախուստ

Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր, նախկին դատավոր Սամվել Ուզունյանի՝ Հայաստանից փախուստը անշուշտ հետհեղափոխական շրջանի թերևս ամենահանելուկային անհետացումներից մեկն է: Այստեղ կա երկու հանգամանք: Առաջինն իրավական համակարգի պատասխանատվությունն է նրա անհետացման համար՝ հաշվի առնելով Ուզունյանի կալանավորման մասին որոշման, ԲԴԽ համաձայնության և Հայաստանից նրա անարգել հեռանալու զուգորդման հանգամանքը: Բացատրությունը, որ Ուզունյանը չուներ հեռանալու արգելք, և ըստ այդմ՝ նրան չէին կարող կանգնեցնել, այդքան էլ համոզիչ կամ սպառիչ չէ:

Բանն այն է, որ այդ իմաստով հայաստանյան իրավապահ համակարգում խնդիրը շատ ավելի խորքային է և բոլորովին այլ ուղղության վրա, քան կարող է թվալ առաջին հայացքից կամ առերևույթ: Խնդիրը նախ այն է, թե ինչպես է Ուզունյանը տեղեկացել իրեն սպառնացող «վտանգի» մասին: Անկասկած տեղեկացել է, այսպես ասած, կոնֆիդենցիալ խողովակով: Իսկ սա հայաստանյան իրականության մեջ, մեղմ ասած, խնդիր է, եթե այն դիտարկում ենք ավելի լայն ֆոնով:

Հայաստանի իրավապահ համակարգի գործողությունները ոչ միայն հասնում են տարբեր անհատների, որոնք կարող են հայտնվել այդ գործողությունների թիրախում և օպերատիվ ուշադրության կենտրոնում, այլև լայնորեն հասանելի են դառնում անգամ հանրությանը՝ մամուլի տարբեր հրապարակումների տեսքով, որոնք պարունակում են արտահոսքեր տարբեր քրեական գործերից, հարցաքննություններից, առերեսումներից: Այլ կերպ ասած՝ ինչպես Հայաստանում բավականին տարածված հասկացություն էր գազի, ջրի, էլէներգիայի «գերկորուստ» հասկացությունը, որի վրա դուրս էին գրվում հսկայական կոռուպցիոն ռիսկեր, սխեմաներ, ստվերային մեխանիզմներ, նույն կերպ կարծես թե Հայաստանի իրավապահ տարբեր կառույցների գործունեության պարագայում արդիական է ինֆորմացիայի «գերկորուստ» երևույթը՝ արտահոսքի տեսքով, որի համար պատասխանատվության չի ենթարկվում կարծես թե ոչ ոք: Գործնականում ստացվում է, որ Հայաստանի իրավապահ համակարգն ունակ չէ օպերատիվ աշխատանքի, քանի որ տեղեկատվությունն անմիջապես արտահոսում է կա՛մ ինչ-որ անհատի, կա՛մ մամուլ: Ուզունյանի գործում դրսևորվում է ավելի լայն ընդգրկումով այդ խնդիրը:

Մյուս հանգամանքը առնչվում է արդեն Ուզունյանի «քեյսին», մասնավորապես Հոկտեմբերի 27-ի գործի դատավոր լինելու հանգամանքին, որովհետև կարծես թե նա որևէ այլ նշանակալիությամբ աչքի չի ընկել Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, ու ըստ այդմ՝ արդիական է հարցը, թե արդյոք ինչո՞ւ է նախկին դատավոր Ուզունյանը կաշառքի ոչ այնքան մեծ գործի առիթով հայտնվել իրավապահների տեսադաշտում: Հազիվ թե Հայաստանի իրավապահ համակարգը ներկայումս ժամանակ ունի փորփրելու անցյալն այդքան մանր դրվագներով: Ըստ այդմ՝ հնարավոր է եզրակացնել, որ Ուզունյանի գործը մեծ հավանականությամբ կարող է առնչություն ունենալ 27-ի գործում նրա դերակատարման հետ, ինչն էլ կարող է տողատակային նոր շերտ բացել նրա փախուստի թե՛, այսպես ասած, հանելուկային բնույթի, թե՛ ուղղության հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում