Սկյուռների հետաքրքրասիրությունն ու գերակտիվությունը գրավել են բրիտանացի Մաքս Էլլիսին, որը լուսանկարել է այդ զարմանալի էակներին՝ փոքրիկ կրծողների համար ստեղծելով ամենաանհավանական ու հետաքրքիր իրավիճակներ, հայտնում է bigpicture.ru-ն:
Մաքս Էլլիսը բրիտանացի պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, որը կարողանում է կենդանիներին լուսանկարել, ինչպես ուրիշ ոչ ոք: Նա լուսանկարչություն է սովորում Բրայթոնի համալսարանում: Պրոֆեսիոնալ մակարդակով լուսանկարչությամբ է զբաղվում արդեն 15 տարի: Մաքսը շատ է սիրում լուսանկարել կենդանիների, հատկապես՝ սկյուռների:
Ահա նրա ստեղծած բազմաթիվ լուսանկարներից մի քանիսը:









































