Ավստրալացի այլասերված տղամարդը գիշերը ներխուժել է շվեյցարացի ճանապարհորդուհու հյուրանոցի սենյակ և նրա աչքի առաջ սեռական բնույթի գործողություններ կատարել, հայտնում է Daily Mail-ը:
Քվինսլենդ նահանգի Քալունդրա փոքրիկ քաղաքի 41-ամյա բնակիչը առավոտյան ժամը չորսին ներխուժել է Sunshine Coast հոսթել: Նա մտել է 21-ամյա շվեյցարացի ճանապարհորդուհու հյուրանոցի սենյակ և նրա աչքի առաջ սեռական բնույթի գործողություններ կատարել, իսկ հետո փորձել է մտնել նրա անկողինը:
Պարբերականի տվյալներով, աղջիկը սթրեսի է ենթարկվել տեղի ունեցածից:
Ինչպես երևում է հոսթելում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունում, հանցագործը շրջել է հյուրանոցում առանց վերնաշապիկի և իջեցված սև շորտերով: Ավելի ուշ այլասերված տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են: Քննության ընթացքում պարզել է, որ մինչ այդ միջադեպը, տղամարդը գողացել է ինչ-որ մեկի դրամապանակը:













































