Wednesday, 01 07 2026
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Վարչապետը շնորհավորում է ՀՖՖ նորընտիր նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը հանդիպման մեկնարկին շնորհավորեց Արմեն Մելիքբեկյանին՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: «Ասեմ, որ Հայաստանում և կառավարությունում շատ են ֆուտբոլի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները: Եվ, բնականաբար, մենք անտարբեր չենք այն պրոցեսների նկատմամբ, որ տեղի են ունենում ֆուտբոլում և ֆուտբոլի ֆեդերացիայում: »,- փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ ֆուտբոլը կառավարության համար շատ կարևոր է երեք պատճառով և երեք ուղղությամբ «Առաջինն այն է, որ ֆուտբոլի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի, որովհետև կարծում եմ և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունում արտահայտված բովանդակային փոփոխություններն արտահայտություն կգտնեն նաև ֆուտբոլում, և ինչ-որ առումով մեր երկրում ֆուտբոլը և ֆուտբոլի ազգային հավաքականը իր արդյունքներով կարտահայտի մեր ազգային և պետական հավակնությունները և համարժեք կլինի այդ հավակնություններին: Երկրորդը՝ ես կարծում եմ, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ երեկ կայացած ընտրությունը կարևոր է, որովհետև կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում էական է սպորտի ապաքրեականացումը և սպորտի ախտազերծումը կոռուպցիայից: Ցավոք սրտի, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ քրեական ենթամշակույթ ունեցող և կոռուպցիոն շրջանակները ներթափանցած են և ներթափանցում են սպորտի բնագավառ, ֆուտբոլի բնագավառ: Մենք պետք է այստեղ էլ ապահովենք քրեական հարաբերությունների և կոռուպցիոն հարաբերությունների բացառումը: Ես, իմանալով Ձեր անցած ճանապարհը, համոզված եմ, որ Դուք սկզբունքորեն այդ գծին հետևողական կլինեք:

Եվ երրորդը, իհարկե, հնարավորությունների զարգացումն է: Մենք ասել ենք, որ ամենակարևոր հարցը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պիտի լուծվի, հնարավորությունների զարգացումն է: Ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ բազմաթիվ պատանիներ, աղջիկներ կարող են իրենց հնարավորությունները զարգացնելու և օգտագործելու ներշնչանք գտնել: Շատ կարևոր է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ռեալ զարգացնենք ֆուտբոլային ենթակառուցվածքը նաև որպես հանրային կյանքի կազմակերպման կարևոր ատրիբուտ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց՝ իհարկե, ֆուտբոլի ֆեդերացիան գործում է կառավարությունից անկախ, բայց ընդհանուր պատկերացումներ ունենալը համագործակցության համար շատ մեծ հնարավորություններ է ստեղծում: «Ֆուտբոլի ֆեդերացիան այս առումով հնարավորություններ ունի ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական մարմինների, այնպես էլ ֆուտբոլային միջազգային հանրության հետ համագործակցելու: Եվ ես համոզված եմ, որ այստեղ ամբողջ պոտենցիալը չէ, որ օգտագործված է, և ուզում եմ Ձեզ հաջողություններ մաղթել այդ պոտենցիալն առավել արդյունավետ օգտագործելու հարցում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանն էլ նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում երկար տարիներ ի վեր մրցակցային ընտրություններ չեն եղել: «Դա տեղի ունեցավ, և դա կարևորագույն նշան է, որ Հայաստանում ֆուտբոլը պետք է գնա առողջացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է կոռուպցիային հակազդելու մեխանիզմներին, Դուք գիտեք և հանրությունը հետևում է, վերջին շրջանում եվրոպական և համաշխարհային ֆուտբոլում դրական զարգացումներին: Եվ ՈՒԵՖԱ-ում, և ՖԻՖԱ-ում 2016 թվականին եղան աղմկահարույց իրադարձություններ, երբ հրաժարական տվեց ՖԻՖԱ-ի նախագահը, ապա ՈՒԵՖԱ-ի նախագահը, և այնտեղ առողջացման գործընթացը շարունակվում է: Մենք այդ ուղղությամբ համագործակցում ենք միջազգային կառույցների՝ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ և անելու ենք առավելագույնը, որպեսզի Հայաստանի ֆուտբոլը զերծ մնա նման երևույթներից»,- ասաց Մելիքբեկյանը:

Նա հավելեց, որ ունեն տեսլական, որն արտահայտված է մինչև 2025 թվականի համար մշակված ռազմավարության մեջ. Այդ տեսլականն է՝ «Հայաստանը առավել ճանաչելի դարձնել ֆուտբոլի միջոցով: «Դա մեր տեսլականն է, և այդ ուղղությամբ մենք գնալու ենք: Տեսլականի մեջ նշված է նաև տարբեր տարիքային ազգային հավաքականների և ազգային հավաքականի հաջող ելույթի մասին, մասնակցությանը Եվրոպայի և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում: Իհարկե, դա հավակնոտ ծրագիր է մինչև 2025 թվական, բայց մենք անելու ենք մեզանից կախված առավելագույնը, որպեսզի դա տեղի ունենա, որպեսզի ֆուտբոլային ենթակառուցվածքները Հայաստանում զարգանան և ֆուտբոլը իրոք դառնա այն ազգային խաղը, որը կլինի բոլորինը և ոչ թե նեղ շրջանակներինը»,- ասաց Մելիքբեկյանը:

ՀՀ վարչապետն էլ հավելեց, որ ժամանակակից աշխարհում ֆուտբոլն ավելի ու ավելի շատ սկսել է ընկալվել ոչ միայն որպես մարզաձև, այլ նաև որպես տնտեսության ճյուղ: «Ցավոք, Հայաստանում ֆուտբոլը նաև որպես տնտեսության ճյուղ չի զարգացել, և ես մտածում եմ, որ դրա պատճառը նույնն է, ինչ տնտեսության մյուս ճյուղերի դեպքում՝ մենաշնորհները, չարաշահումները, հնարավորությունների սահմանափակումները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն մեկից ավելի թեկնածուով տեսանելի անցյալում չի եղել: Եվ այս առումով կարծում եմ իսկապես հենց սա է ենթատեքստը և Ձեր պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև, ըստ էության, Ձեր ընտրությամբ Հայաստանում փորձարկվում է ֆուտբոլի կառավարման և զարգացման նոր մոդել, որը նախադեպ չի ունեցել: Աշխարհում, գուցե, ունեցել է, բայց Հայաստանում մենք այդ նախադեպը չենք ունեցել, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահները եղել են իշխանությունների հետ սերտորեն առնչվող մարդիկ: Շատ կարևոր է ֆուտբոլը որպես տնտեսության ճյուղ, ֆուտբոլը որպես հանրային կյանքի կազմակերպման ուղղություն, ֆուտբոլը որպես ազգային էմոցիոնալ միասնություն ապահովող հարթակ, որտեղ վերանում են կուսակցական պատկանելությունները, քաղաքական համոզմունքները: Եվ ֆուտբոլը կարևոր է որպես երիտասարդության և երեխաների հնարավորությունների զարգացման և առողջ ապրելակերպի զարգացման ուղղություն»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նա շեշտեց, որ ֆուտբոլը կարևոր նշանակություն ունի նաև որպես տարածքային համաչափ զարգացման կոմպոնենտ: «Մենք շատ կարևոր ենք համարում, որպեսզի Հայաստանի մարզերում ոչ միայն ֆուտբոլային ենթակառուցվածքները զարգանան, այլ նաև ֆուտբոլային կյանք լինի: Այս հարցերի լուծման համար այնտեղ, որտեղ կառավարությունը կկարողանա աջակցել ֆեդերացիային, կարող եք հույս դնել այդ աջակցության վրա: Մենք հույս ունենք, որ ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը կլինի մեր ռազմավարական պատկերացումների շրջանակներում: Ես նկատի ունեմ իմ ասած ուղղությունները»,- ասաց վարչապետը:

Արմեն Մելիքբեկյանն ընդգծեց, որ վերջին ամիսներին համագործակցում են պետական մարմինների հետ՝ հավելելով, որ ցանկանում են, որ այդ համագործակցությունն ավելի սերտ լինի, որովհետև ֆուտբոլը պետք է համակցել որպես սոցիալական միջոց և տնտեսության ճյուղ և բացառել քաղաքական կոմպոնենտը:

Վարչապետն ընդգծեց, որ առաջիկայում ֆուտբոլը և ընդհանրապես սպորտն ապաքաղաքականացնելու խնդիր պետք է դնեն: «Ես կարծում եմ, որ դա մեր հաջորդ մեծ խնդիրներից մեկն է, որովհետև շատ դեպքերում փորձ է արվում սպորտը ծառայեցնել ինչ-որ խմբերի, ուժերի, անհատների կոնկրետ քաղաքական և տարբեր ամբիցիաներին: Չի կարելի թույլ տալ, որպեսզի պետության և երկրի առաջ մեծ ծառայություններ ունեցող մարզիկները դառնան ֆոն ինչ-որ խմբերի կամ անհատների ինքնագովազդի կամ քաղաքական ինչ-որ պրոցեսների համար: Ես ուրախ եմ, որ ֆեդերացիայում այսպիսի փոփոխություններ են տեղի ունենում: Ձեր ուսերին շատ կարևոր առաքելություն է դրված»,-եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում