Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Ցարյովը դիմել է Ռուսաստանին՝ Լուգանսկի և Դոնեցկի մարզերին սննդամթերքի և դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն հատկացնելու խնդրանքով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Հարավ-Արևելք» շարժման առաջնորդ Օլեգ Ցարյովը նշել է, որ վերջին ժամանակներս երկրում դեղորայքի գներն աճել են, իսկ որոշները նույնիսկ թանկացել են գրեթե 100 տոկոսով:
Նրա խոսքերով՝ իրավիճակը հատկապես սրվել է Լուգանսկում և Դոնեցկում, որտեղ խնդիրներ են ծագում ինսուլինի մատակարարման հետ կապված: