Monday, 13 05 2024
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները

Մշակույթի ոլորտում իշխանության են եկել հակահեղափոխականները․ Տիգրան Գալստյան

Ճարտարապետ Միքայել Մազմանյանի նախագծած գրապալատի շենքի երրորդ հարկը նախատեսված էր տրամադրել Մնջախաղի թատրոնին, մի շարք մտավորականներ, արվեստագետներ և ճարտարապետներ դեմ են այս նախագծին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը նշեց. «Արմեն Ամիրյանի պաշտոնավարման ժամանակ ներկայացվեց նախագիծ այս շենքը ձևափոխելու վերաբերյալ, այն ժամանակ մասնագիտական հասարակությունը և մշակութային ժառանգությամբ մտահոգված քաղհասարակությունը դեմ գնաց այս նախագծին և հավանաբար այդ պատճառով ընթացք չտրվեց: Հետագայում հեղափոխություն եղավ, և նախարար Լիլիթ Մակունցը որոշում կայացրեց, որ այս տարածքը չտրամադրվի Մնջախաղի թատրոնին:

Այդ շենքը հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան է, խորհրդային վաղ շրջանի կարևորագույն շենքերից մեկն է… Շենքի մուտքի հատվածը խնդրահարույց է՝ այգու մեջ է բացվում: Հրապարակված նախագծով ներկայացված չէ, թե այդ խնդիրն ինչպես է լուծվելու և ինչ աշխատանքներ են  նախատեսվում շենքի ներսում, բայց շենքի մուտքի մոտ փակցված նախագծով նախատեսված միջամտություններն անընդունելի են: Հուշարձանի փոփոխությանը դեմ չենք, հուշարձանը պետք է հարմարեցվի ներկայիս քաղաքաշինական պահանջներին, այլապես չի կարող գոյություն ունենալ, բայց կատարվող աշխատանքներից հետո այդ հուշարձանն ավելի պետք է արժևորվի:

Խիստ տարօրինակ է, որ այս նախագիծը հատատվեց գիտամեթոդական խորհրդի կողմից: Եվ զարմացա՝ այդ խորհրդում տեսնելով Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանի մշակույթի փոխնախարարին, քանի որ դա մի ժամանակահատված էր, երբ Երևանում պատմամշակութային մի ամբողջ շերտ ջնջվեց, և հուշարձանների պահպանության ոլորտն այդ ժամանակ կոռումպացված էր… Արդեն հաստատված այս նախագծով փաստացի նախատեսված են և՛ ամրակայում, և՛ փոփոխություններ: Իրավական խախտումները թողնենք իրավաբաններին, բայց այս նախագիծը խաթարում է շենքի ճարտարապետությունը»:

«Մշակույթի ոլորտում իշխանության են եկել հակահեղափոխակնները»,- ընդգծեց մշակույթի նախկին փոխնախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում