ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Հաղթանակի օրվա կապակցությամբ այցելել Մոսկվա: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացնում է TASS-ը:
«Նախագահ Թրամփը շեշտել է այս ամսաթվի կարևորությունը և իր հետաքրքրվածությունը՝ իրադարձությանը մասնակցելու վերաբերյալ», – հաստատել է Լավրովը Դաշնության խորհրդում: Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ առաջնորդի հնարավոր ժամանումը՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի տոնակատարության առիթով:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է գնալ Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին: Նա հաստատել էր, որ ռուսական կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձը նշելու հրավեր է ստացել, բայց խոստովանել էր, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի պատճառով չի կարողանա մասնակցել Մոսկվայում կայանալիք շքերթին: Քաղաքական սեզոնի ամենաթեժ շրջանն է, այնպես որ ես կտեսնեմ՝ արդյոք կարո՞ղ եմ դա անել, բայց ես կցանկանայի գնալ», – ասել էր նա: