Ռուս աստղերը զանգվածաբար չեղյալ են հայտարարում Կիևում կայանալիք իրենց համերգները: Այս մասին է գրում viva.ua-ն:
Նրանք չեն ցանկանում երկրում տիրող այս լարված իրավիճակի պատճառով Ուկրաինա մեկնել: Իրինա Ալեգրովան, Սերգեյ Պենկինը, Վլադիմիր Կուզմինը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Տուրեցկու երգչախումբը՝ սա արտիստների ոչ ամբողջական ցուցակն է, ում ելույթները Կիևում չեն կայանա:
Համերգների չեղարկումների պատճառը այն է, որ ռուս աստղերը չեն ցանկանում Ուկրաինայի մայրաքաղաք մեկնել: Կազմակերպիչների խոսքերով՝ արտիստները ուղղակի վախենում են երկրի անկայուն իրավիճակից:











































