Իսրայելը չեղյալ է հայտարարել պաղեստինցի բանակցողների հետ հանդիպումը, որը նախատեսված էր ապրիլի 23-ին: Համապատասխան որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումները համաձայնագիր են ստորագրել ազգային միաբանության կառավարման գործընթացի մեկնարկի վերաբերյալ, գրում է ITAR-TASS-ը:
Հանդիպման ժամանակ նախատեսվում էր քննարկել Պաղեստինի Ինքնավարության և Իսրայելի միջև խաղաղության բանակցությունների երկարաձգումը`դրանց ավարտի հիմնական ժամկետից`ապրիլի 29-ից հետո:







































