ԱՄՆ Կանզաս նահանգի դատարանը շարքային Բրեդլի Մենինգին, ով դատապարտվել է 35 տարվա ազատազրկման` Wikileaks-ին գաղտնի փաստաթղթեր փոխանցելու համար, թույլ է տվել պաշոտնապես կնոջ անուն վերցնել: Այս մասին գրում է BBC-ն:
Համաձայն դատարանի վճռի` այժմ կալանավորի անունը Չելսի Էլիզաբեթ Մենինգ է:
Մենինգն ինքը նիստին ներկա չի եղել, սակայն հայտարարություն է հրապարակել, որտեղ նշել է, որ իր անվան փոփոխությունը պետք է հասարակության ուշադրությունը սևեռի երկսեռ մարդկանց իրավունքների վրա:










































