Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Գերմանիայի Բունդեսլիգայում ակումբի գլխավոր մրցակցի` Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ հարաբերությունների մասին:
«Մենք հոգնել ենք նրանց հետ անընդհատ պատերազմներից: Մենք հետաքրքրված չենք խաղաղության բանակցություններով, և ոչ մի ճաշկերույթ այլևս տեղի չի ունենալու: Դա նշանակում է, որ ակումբների ղեկավարները միասին այլևս չեն ճաշելու Բունդեսլիգայում մեր հանդիպումներից առաջ:
Կարծում եմ` այդպիսի մոտեցումն ավելի ազնիվ է, քան հանդիպումներ անցկացնելն ու ցույց տալը, թե մենք իբր հարգում ենք միմյանց: Եթե դա կհանգեցնի մեր ակումբների միջև ավելի վատ հարաբերությունների հաստատմանը, ապա այդպես էլ թող լինի: Անցյալում մենք արդեն հայտնվել ենք նմանատիպ իրավիճակներում` կապված «Քյոլն»-ի ու «Վերդեր»-ի հետ: Մենք այստեղ նրա համար չենք, որպեսզի գրկախառնվենք միմյանց հետ»,- Ռումենիգեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:








































