Գերմանիայի ոստիկանությունը ավարտել է խուզարկությունը Սուրբ ծննդյան շուկայում Բեռլինի Բրայտշայդպլաց հրապարակում: Այս մասին հաղորդում է n-tv հեռուստաալիքը:
Նշվում է, որ կասկածելի առարկա չի հայտնաբերվել, շուկայի վաճառականները վերադարձել են վաճառասեղանների մոտ, փակված ճանապարհները բացվել են:
Միաժամանակ գնացքները Zoologischer Garten կայարանում դեռևս անցնում են առանց կանգառի:
Ավելի վաղ Բեռլինի ոստիկանությունը հաղորդել է, որ կասկածելի առարկայի պատճառով Սուրբ ծննդյան շուկայից մարդկանց տարհանել են: