Ուկրաինայի դրությունը կենտրոնական թեման կդառնա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Այն տեղի կունենա մայիսի 10-ին Գերմանիայի Շտրալզունդ քաղաքում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Մերկելը և Օլանդը հանդիպել են ԵՄ-Աֆրիկա գագաթնաժողովի ժամանակ, որն այս տարվա ապրիլի սկզբին տեղի էր ունենում Բրյուսելում:










































