Մեքքայում սաուդյան ոստիկանության հավատավոր սպան մի կնոջ ծեծել է՝ երեկոյան նամազ չանելու պատճառով, իսկ մուեձինի կոչի ժամանակ այգում է եղել, հայտնում է Al-Arabia պորտալը:
Պորտալի տեղեկությամբ՝ ռեյդի ժամանակ շարիաթական ոստիկանության սպան հարվածել է 27-ամյա աղջկա գլխին, ինչի հետևանքով՝ նա արնահոսող վերքով հոսպիտալացվել է: Աղջկա ծնողները դիմել են դատարան, սակայն ոստիկանը հերքում է իր մեղքը և պնդում, որ նրան նամազ անելու անհրաժեշտության մասին հիշեցրել է միայն խոսքերով, իսկ վնասվածքը նա ստացել է «ընկնելու» հետևանք է, հայտնում է «Սեդմիցա. շռու»-ն:
Որոշ ժամանակ անց ծնողները ոստիկանությունից հետ են վերցրել հայցը: Ոստիկանն այդ շրջանում աշխատանքից կհեռացվի:









































