Երևանի «Փյունիկ»-ի 28-ամյա պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը հեռացել է ակումբից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը հեռացավ «Փյունիկից»: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Մաքսիմ Ժեստոկովը «Փյունիկ»-ում է 2018/19 մրցաշրջանից: «Փյունիկ»-ի կազմում ռուս ֆուտբոլիստն անցկացրել է 53 խաղ՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: