ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է անհապաղ իմպիչմենտի գործընթաց սկսել Սենատում: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
ԱՄՆ ղեկավարը նշել է, որ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները թույլ չեն տվել Ներկայացուցիչների պալատում պատշաճ գործընթաց անցկացնել, ինչպես նաև չեն տրամադրել փաստաբաններ և վկաներ: «Հիմա նրանք ուզում են Սենատին ասել, թե ինչպես անցկացնել դատավարությունը», – նշել է նա:
Թրամփը շեշտել է, որ մեղադրող կողմը չունի և երբեք չի ունենա իր մեղքի որևէ ապացույց: