Երեկ հրապարակվել են «Էմմի» 63-րդ հեռուստատեսային մրցանակաբաշխության անվանակարգերում ընդգրկվածների անունները, որտեղ առաջատարների թվում են «Խելահեղները» սերիալը, Ջասթին Թիմբրլեյքը և Լեդի Գագան: Այս մասին հաղորդում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:
Լեդի Գագան նշված է 5, Ջասթին Թիմբրլեյքը՝ 3, իսկ բրիտանական «Խելահեղները» սերիալը՝ 19 անվանակարգերում։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին Լոս Անջելեսում:





































