Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա հարձակվող Արթուր Սարկիսոն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է իր առավելությունների մասին, առանձնացրել նաև թերությունները:
-Գլխավոր արժանիքս նպատակասլացությունն է, թերությունս՝ ալարկոտությունը (ժպտում է):
-Ի՞նչ հատկանիշներ եք ամենաշատը գնահատում տղամարդու մեջ:
-Բարիությունն ու նպատակասլացությունը:
-Ինչի՞ նկատմամբ եք ատելություն զգում:
-Դավաճանության:
-Իսկ ո՞ր թերություններին եք ներողամիտ վերաբերվում:
-Խորամանկությանը, եսամոլությանը:
-Ձեր սիրած զբաղմունքը:
-Սպորտից զատ սիրում եմ զբաղվել համակարգչով, խաղալ տղայիս հետ: Սիրում եմ ժամանակս անցկացնել ընտանիքիս հետ:








































