ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է իր իմպիչմենտը աջակցած կոնգրեսական Դեբի Դինգելին, թե ինչպես է կազմակերպվել ամուսնու՝ նախկին կոնգրեսական Ջոն Դինգելի հուղարկավորությունը: Իսկ մեկ այլ կոնգրեսականից պահանջել է հետ վերադարձնել իր գումարները:
«Մի ութ ամիս առաջ զանգում է ինձ Դեբի Դինգելը և հայտնում ամուսնու մահվան մասին: Ես նրա հուղարկավորությունը կազմակերպել են բարձր մակարդակով: Նույնիսկ դրոշ է իջեցվել: Չնայած ինչու պետք է դրոշ իջեցվեր նախկին կոնգրեսականի համար: Տիկին Դինգելը զանգում է ինձ ու շնորհակալություն խնդրում և նշում, որ իր ամուսինը վերևից տեսնում է ամեն ինչ», – ասել է Թրամփը Միչիգանում կայացած հանրահավաքի ժամանակ:
Թրամփը նաև հիշեցրել է, որ մինչև նախագահական ընտրություններին մասնակցելը նվիրատվություններ է կատարել տարբեր քաղաքական գործիչների համար, այդ թվում ՝ դեմոկրատների՝ մատնանշելով կոնգրեսական Քերոլին Մելոունին:
«Քերոլին Մելոունին առաջինը ձեռք բերձրացրեց իմ իմպիչմենտի համար: Ուրեմն վերադարձրու ինձ գումարը, որը ես քեզ վճարել եմ: Թող նա ինձ վերադարձնի ամբողջ գումարը», – հայտարարել է Թրամփը: