Sunday, 05 07 2026
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին

700 աշակերտ ունենք, այդքան էլ ծնող. չգիտեմ՝ ով է դժգոհել և ումից. Դիլիջանի 2-րդ դպրոցի խնդրին ծանոթացել են նաև հանրակրթության վարչությունից

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ ահազանգել էր, որ Դիլիջանի 2-րդ դպրոցում երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք են ցուցաբերում։ «Շարունակում եմ ահազանգ ստանալ Դիլիջանի 2-րդ դպրոցում /տնօրեն Մ. Մեջինյան/ աշակերտների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին: Ցավոք, ահազանգողը չի համարձակվում հրապարակավ հանդես գալ, վախենալով իր երեխայի նկատմամբ հնարավոր ավելի վատ վերաբերմունքի պատճառով: Սա այն եզակի դեպքերից է, երբ մարդն ըստ էության մնացել է միայնակ իր խնդիրների հետ և վախենում է հրապարակավ հանդես գալ՝ խուսափելով հնարավոր վատ վերաբերմունքից թե՛ իր, թե՛ իր երեխայի նկատմամբ, բայց միաժամանակ վիճակը չի փոխվում: Անչափ նման է քրեակատարողական հիմնարկում գտնվող մարդու վիճակին, բայց ստիպված եմ այս կերպ ահազանգել»,- սոցցանցի իր էջում գրել էր իրավապաշտպանը և խնդրի վրա հրավիրել Տավուշի մարզպետի, Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետի ուշադրությունը՝ հորդորելով ի վերջո այցելել Դիլիջանի այս դպրոցը, իրականացնել իրենց լիազորությունները և ուսումնասիրություն կատարել այս ահազանգի հետքերով:

Իրավապաշտպանը մեզ հետ զրույցում էլ հրաժարվեց կոնտակտներ փոխանցել դժգոհություններ հայտնած ծնողից: Ասաց, որ վերջինիս համաձայնությունը չունի:

Դիլիջանի 2-րդ դպրոցի տնօրեն Մարինե Մեջինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Սաքունցի գրառումը կարդալուց հետո, ինքն էլ է զանգել իրավապաշտպանին, հետաքրքրվել, թե ինչի՞ հետ է կապված խնդիրը: Բացի դրանից՝ տնօրենը փոխանցեց նաև, որ ահազանգի հետքերով մարզպետարանի համապատասխան պաշտոնյաները ժամանել են դպրոց: «Մենք դպրոցում 700 աշակերտ ունենք, նույնքան էլ ծնող։ Ես չեմ կարող ասել, թե որին ինչը դուրս չի եկել, ով ինչի մասին է գրել: Սաքունցն ասաց, որ ծնող կա, որը բողոքում է ձեր դպրոցից, բայց չասաց, թե ով է: Ասաց, որ առաջիկա օրերին կգա մեր դպրոց: Ես ուրախ կլինեմ, թող գա, եթե խնդիր կա, ապա այդ ծնողին էլ կկանչենք, կխոսենք, ու եթե խնդիր կա, արմատախիլ կանենք այդ խնդիրը»,- ասաց Մարինե Մեջինյանը՝ հավելելով, որ առկա խնդիրը լուծելն ավելի է դժվարանում, քանի որ հայտնի չէ, թե դժգոհողն ով է։ «Ինձ թվում է՝ երևի ինչ-որ մեկը ինչ-որ ուսուցչից է դժգոհել, իսկ թե որ ուսուցչից՝ չգիտեմ, բայց կպարզենք, կտեղեկանանք»,- եզրափակեց տնօրենը՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել մեր հարցերին, երբ դպրոց ժամանած հանրակրթության բաժնի պատասխանատուները ծանոթանան խնդրին:

Սակայն ավելի ուշ տնօրենն անհասանելի դարձավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում