Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեի կարծիքով` արդարացի չէ մեղադրել թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին թիմի բոլոր անհաջողությունների մեջ:
«Կապտանռնագույններ»-ի ֆուտբոլիստը նշել է, որ արդյունքի համար առաջին հերթին պատասխանատվություն են կրում թիմի բոլոր ֆուտբոլիստները:
««Բարսելոնա»-ի հետ կատարված իրադարձություններում Մարտինոն մեղավոր չէ: Գլխավոր մեղավորները հենց մենք ենք` ֆուտբոլիստներս և մեզ արդարացում չկա: Սակայն կատալոնական ակումբը նախկինում էլ բարդությունների է բախվել, որոնք հաղթահարել է: «Ատլետիկ»-ի դեմ խաղն առաջին քայլն էր: «Բարսելոնա»-ն ապացուցեց, որ կամք ունի և լավ խաղաց հզոր թիմի դեմ»,- ասել է Պիկեն:






































