Ինչպես արդեն տեղեկացրել ենք հունիսի 6-ին գերմանական Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
Ապրիլի 22-ից սկսվել է հանդիպման տոմսերի վաճառքը: Հայկական կողմին հատկացվել է մարզադաշտի J սեկցիան, որն ունի 1160 նստատեղ: J սեկցիայի տոմսեր ձեռք բերելու հնարավորություն են ունենալու նաև գերմանացի երկրպագուները: Տոմսերի արժեքն է 30 եվրո: Տ
ոմսերի վաճառքն իրականացվում է միայն օնլայն տարբերակով՝ հետևյալ հղումով:









































